Նրանք ռուսական էթնոսի թերմացքն են, որ ուզում են ռուս դառնալ, ռուսները չեն թողնում

Մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է, թե ինչպես է ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը սոցիալական ցանցերի իր էջից հեռացրել հայկական դրոշը, թե ինչպես են իրենց դրսևորում ռուսահայ հայտնիները իրենց պատերազմական այս օրերին։



Քաղաքագետ, Քրիստոնեա-ժողովրդական սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը առաջարկում է անտեսել նրանց. «Մենք ուշադրություն ենք դարձնում և էներգիա ծախսում այդ ապիկարների վրա: Ռուսանում են այն մարդիկ, որոնք վաղուց այդ մշակույթի կրողն են, որոնց համար Պուշկինն ավելին է, քան Թումանյանը։ Մարգարիտա Սիմոնյանը հո հայ չի, ազգանունն է հայ, բայց ինքը մշակույթով, սովորություններով ռուս է, էթնոմշակութային, գավառական սովորույթներով հայ են։ Նրանք ծանր քարի նման կախված են մեր ժողովրդի ոտքերից։ Նրանք գոյություն չունեն, արհամարհել է պետք նրանք։ Սա է ռացիոնալ ճանապարհը։ Եթե նրանք վերադառնան, ռուսական աղտոտ սովորությունները հետները բերելու են՝ մեծամտություն, տգիտություն, ստորաքարշություն»,-ասաց նա:



Շիրինյանի խոսքով, Հայաստանը ճգնաժամային ընտրության առաջ կանգնած վիճակում է, և եթե մենք Արևմուտքի հետ չմերձեցանք, Հայաստան չի լինելու. «Մեր ամբողջ ռեսուրսը պետք է կենտրոնացվի պետականության վրա, բանակի վրա։ Արմյաշկեն հայ չի, էն ժամանակ Ռաֆայել Պատկանյանի խոսքերն են՝ ասում էր արմյաշկաները անպիտան հայերն են, մոլախոտի հետ կարելի՞ է կռիվ տալ։ Նրանք ռուսական էթնոսի թերմացքն են, որ ուզում են ռուս դառնալ, ռուսները չեն թողնում: Ինչպես Արցախի հարցով, վերջերս դիմել էին Ռուսաստանին իրենց օգնելու, ռուսներն ասել են դուք մեզ պետք եք, որ Ղարաբաղում մնաք որպես մատերիա, դուք մեզ պետք չեք ընդհանրապես։


Մոսկվան Ստեփանակերտով կառավարում է Հայաստանը 30 տարի, արդյունքն էլ սա է, ոչ իրենք կան, ոչ մենք։ Մեր պետությունն ու ժողովրդին փրկել է պետք, Հայաստանը այս տարածքում չի կարող մնալ առանց կազմակերպվելու: Պետք է ժողովրդին վերադարձվի անցյալի փառքը, Արտաշեսների, Տիգրանների կերպարը»,-ասաց նա։



Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնալով նույն խնդրին, նշեց. «Հարցն այն է, թե ինչ կարգի այլանդակ պետություն է Ռուսաստանը և ինչպես է այլանդակել մեր հայերի ուղեղը։ Ես չեմ ուզենա իրենց փոխարեն իրենց կյանքի կրեդոն որոշել, ակնկալիքներ կառուցել կամ փաստել ակնկալլիքների բացակայության մասին: Խոսքը շատ դժբախտ մարդկանց մասին է։ Այն աստիճան դժբախտ, որ ես դա նույնիսկ իմ թշնամուն չեմ ցանկանա»,-ընդգծեց նա:

Մարդու անկումը դեպի բարոյականության հատակը մի օրվա միեշեջ չի տեղիո ւեննում այլ կայնքի կարևոր ընտրության արդյունքւոմ, նևրանք կատաևել են իրենց ընտրությւոնը և հայտնվել հատակում։ Սա անհատական ընտրության և անհատական որոշման արդյունք է։ Եվ ընդամենը մեկ բան կասեմ, որ Աստված հեռու պահի,որ մարդ հատնվի այն իրավիճակում, որ իրենք են։

https://www.1in.am/3166060.html