Մեր զինվորների վերջին սխրանքների մասին. Զինուժի բացառիկ ռեպորտաժը մարտական դիրքից. Տեսանյութ

«Զինուժ Մեդիա»-ն տեսանյութ է պատրաստել սահմանային լարված իրավիճակի և հայ զինծառայողների սխրանքների մասին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Սեպտեմբերի 17-ին, Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշենք, որ մինչ այս պահը ադրբեջանական վերջին հարձակման զոհերի հաստատված թիվը 135 էր։

Մանրամասները՝ տեսանյութում։