Ալիեւի կողմից Հայաստանի պատժիչ գործողությունն ու իր լռությունը նախազգուշացում էր Հայաստանին, քանի որ․․. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Վարդան Օսկանյանը վարկած է առաջ քաշել Ադրբեջանի ագրեսիայի հանդեպ Ռուսաստանի նախագահ Պուտինի լռության վերաբերյալ’ նշելով, թե դա տեղի կարող է ունենալ, եթե նոյեմբերի 9-10-ին Պուտինը բանավոր պայմանավորվածություն էլ ունենա Ալիևի հետ։ Բավական դժվար է փաստարկել Վարդան Օսկանյանի առաջ քաշած այդ վարկածի դեմ.



Ռուսաստանի նախագահի լռությունը «միջանցքային» ու այլ թեմաներով մեկ բացատրություն ունի’ չի կարող ու չի էլ ցանկանում առարկել։ Այլապես 2021-ի հունիսին Մոսկվա հրավիրված Ալիեւը վերադարձից հետո Պուտինի անունից հայտարարություններ չէր անի, թե նա իր հետ «փոխըմբռնում» է ունեցել «միջանցքի» հարցով։ Չլսված բան է, որ դիվանագիտական զրույցի մի կողմը դուրս գա ու պատմի ոչ միայն իր ասածները, այլ զրուցակցի «ըմբռնումը»…



Բայց հնարավոր է նաև մեկ այլ վարկած. Պուտինն ուղղակի թողնում է, որպեսզի Ալիեւը ա հաբեկի Հայաստանին, որպեսզի մենք կատարելապես «հանձնվենք» իրեն։ Սրա օգտին փաստարկներ էլ կան, երբ կրեմլյան խուսափողները (Արամ Գաբրիելյանով և այլոք) հենց պ ատերազմի սկզբին հայտարարեցին, թե Արցախյան պ ատերազմից հետո Հայաստանը կմոռանա բազմաազիմուտ արտաքին քաղաքականությունը, ինչը նշանակում է միայն պրոռուսական արտաքին քաղաքական գծի անցում ու ինքնիշխանության ինքնակամ վերացում/սահմանափակում…


Ու քանի որ անգամ պ ատերազմից հետո չենք «մոռացել» բազմաազիմուտ արտաքին քաղաքականության մասին, համարձակվել էինք Բրյուսելում մի քանի ռաունդ Արցախ քննարկել, ՊՆախարար ուղարկել Վաշինգթոն ու սպասել Նենսի Փելոսիի’ Հայաստան այցին (իսկ դրա մասին ոչ միայն մենք, այլ Ռուսաստանում էլ գիտեին դեռ հուլիս-օգոստոսին), Ալիեւի կողմից Հայաստանի պատժիչ գործողությունը «միջանցքի» թեմայով ու իր լռությունը նախազգուշացում էր Հայաստանին…
Մենք շատ շատ պետք է վերլուծենք այս բավականին վտանգավոր իրավիճակը….



https://armbloginfo.ru/%d5%a1%d5%