Հրատապ․ Թշնամին սպանել և երեկ Հայաստանին է փոխանցել տեսանյութից հայտնի գերի Դավիթ Գիշյանի մարմինը․ Մանրամասներ․ Տեսանյութ

iPress.am-ին բացառիկ մանրամասներ հայտնի դարձան գերեվարված Դավիթ Գիշյանի դեպքից։ Մեզ հայտնեցին որ, օրերս գերեվարված Դավիթ Գիշյանին ադրբեջանական ԶՈՒ-ն սպանել և երեկ մարմինը փոխանցել է Հայաստանին։ Դին հայրն անձամբ է ճանաչել։



Դավիթը հայտնի տեսանյութի գերին է, նրա վիրակապման կադրերը հայրը՝ սոցիոլոգ Բարսեղ Գիշյանն էր հրապարակել և գրել հետևյալը․ «Ես ուզեմ կամ չուզեմ իմ տղայի այս վիդեոն արդեն ինտերնետում տարածվում է։ Ուրեմն . Ինձնից անկախ պրոցեսը կանխելու համար ավելի լավ է իմ տղայի այս վիդեոն ես տարածեմ, ուսից վիրավոր գերի է ընկել Սյունիքում։։



Խնդրում եմ սեփական շահերից բխող մեկնաբանություններ չանել»,- տեսանյութին կից գրել է Գիշյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկ Հայաստանին է հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր նաև Գիշյանը։