Եռաբլուր գնալիս, տաքսու վարորդը հոգոցով ասաց. Ինչ կռիվը սկսվեց, տղուցս լուր չունեմ, 7 օր ա չի զանգե ու չգիտեմ, թե.․․ Անչափ հուզիչ պատմություն

Այսօր Եռաբլուր գնալիս, տաքսու վարորդը հոգոցով հարցրեց. — Եռաբլուր հա էլի… Քուրիկ ջան, ինչ կռիվը սկսվեց տղուցս լուր չունեմ, 7 օր ա չի զանգել, լեզուս չի պտտվում ուրիշ բան մտածեմ: Մեկը հույս ա տալիս, ասում են թե չաստում չեն, ապահով տեղ են, բայց ես չգիտեմ:

Կինս էլ հիվանդ ա, ամբողջ օրը լացում ա, շատ վատ ա.. Էս ինչ արեցին…Չգիտեմ ինչ անեմ, ոնց գտնեմ…2003 թիվ ա տղես, 19տ ա: Հետո երկուսս էլ լռեցինք, ես էլ չգիտեի ոնց հույս տալ… Մեկ էլ զանգ հեռախոսից.

—Ալո՞ , Տղե՞ս , Սաքո՞ ո՞նց ես ցավդ տանեմ , տղես ինձ մենակ չթողես լսում ես, մեռնեմ քեզ, տղես, ո՞նց ես, հո վիրավոր չես, ո՞րտեղ ես տղես, ուզում եմ գամ քո մոտ , տղես մենակ դու ապրի,տղես մեռնեմ քեզ, փառք Աստծո, փառք Տիրոջը, որ զանգեցիր տղես, մամային դու կզանգես, թե՞ ես զանգեմ տղես, զանգի թող ձենդ լսի տղես:

Հեռախոսն անջատելուն պես, բարձրաձայն հուզվել էր, փառք էր տալիս Աստծուն, որ տղան ողջ էր: Երկուսս էլ լացում էինք, իր մոտ ուրախության արցունքեր էին, ինձ մոտ՝ թե ուրախության և թե տխրության, մտածելով երանի բոլորդ էլ զանգեիք տղերք, երանի մենք բոլորս ուրախությունից լացեինք….

https://armbloginfo.ru/%d5%a5%d5%