Կրեմլը ահա թե ինչպես մեկնաբանեց Փելոսիի այցը Հայաստան

Մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կողջունի իրավիճակի կարգավորմանը տանող գործնական քայլերը։



«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով, այլ գործով է, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ իրականում, անաղմուկ ու գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այս ամենը կարող է.



Կարո՞ղ են նման մարդիկ իրականում նպաստել այս նորմալացմանը, առանց ամպագոռգոռ հայտարարություններ։


Տեսնենք, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Փելոսիի այցը Հայաստան և արդյոք այն կարող է ծառայել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը։



https://www.lragir.am/2022/09/19/739409/