Հերթական ստորությունը․ Ռուսաստանում զորահավաք հայտարարելուց հետո դեպի Երևան տոմսերի գները միայն տեսնեք, թե ինչպիսի աստղաբաշխական չափերի են հասել

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակից զորահավաքի մասին Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Որոշվել է զորակոչել 300 հազար պահեստազորայինի։



Հրամանագրի հրապարակումից հետո կտրուկ թանկացել են Ռուսաստանից Հայաստան թռիչքների տոմսերի գները։ Մոտակա օրերի համար, մասնավորապես, Մոսկվա – Երևան տոմսերի գները մի քանի անգամ գերազանցում են Երևան – Մոսկվա տոմսերի գներին։



Օրինակ, սեպտեմբերի 24-ին Ֆլայ Առնա ընկերության Մոսկվա – Երևան թռիչքի տոմսի գինը հասել է 337 հազար դրամի, մինչդեռ հակառակ ուղղությամբ տոմսն արժե 80 հազար դրամ։


Ռուսական Աերոֆլոտի սեպտեմբերի 23-ի թռիչքի տոմսը վաճառվում է շուրջ 353 հազար դրամով։ Ավելին, Աերֆլոտով Մոսկվայից մոտակա օրերին ուղիղ թռիչքների էկոնոմ դասի տոմսերը սպառված են։ Հակառակ ուղղության տոմսը քառակի էժան է։



Ռեդ Վինգս ընկերության ինքնաթիռներում ազատ տոմսեր կան սեպտեմբերի 24-ից սկսած՝ գինը 545 հազար դրամ։ Երևան – Մոսկվա թռիչքների համար տոմսեր կան մոտակա բոլոր օրերի համար շուրջ 5 անգամ ավելի էժան գնով։

Ֆլայուան ընկերության կայքում տոմսեր հասանելի են սեպտեմբերի 25-ից 186 հազար դրամով։

Տոմսերի գները՝ սեպտեմբերի 21-ի ժամը 14։00-ի դրությամբ

https://www.lragir.am/2022/09/21/739842/