Հրատապ․ Հակառակորդը կրակ է բացել սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հայտնում է վիրավորի մասին

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:



Հայկական կողմից կա մեկ վիրավոր:



Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:


https://www.1in.am/3167748.html