Փաշինյանի դիմումի մերժումը հուղարկավորեց ՀԱՊԿ-ին. Ի՞նչ տեղեկություններ կան այս առումով

Պուտինի ուղերձի կոնտեքստում կարիք կա գնահատել ոչ միայն գլոբալ սպառնալիքները, այլև լոկալ դաշնակցականները։ Եթե պաշտոնապես պատերազմ հայտարարվի ու ուկրաինացիներն անգամ աննշան մուտք գործեն ՌԴ տարածք, անհավանական է, որ ռուսական կողմը ձեռնարկի ՀԱՊԿ մեխանիզմների գործարկում ու հայկական կողմին պարտադրի միանալ այս եղբայրասպան պատերազմին։ Հաշվարկե՞լ են հայկական կողմում նման սցենարները։ Պատրա՞ստ ենք լինելու մենք՝ ելնելով մեր փաստաթղթային պարտավորություններից, անունը դնելով «հայրենական» պատերազմ գնալ ուկրաինական ռազմաճակատ ու կռվել ռուսական քաղաքական էլիտաների կողմից նախաձեռնված այս արհավիրքի համար։



Չէ՞ ու ռուսական դաշնակցությունը գործում է բացառապես այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է Մոսկվային, ասենք՝ ՀԱՊԿ զորակազմով հայերին ուղարկել Ղազախստան, Սիրիա և այլն։ Իսկ ինչ վերաբերում է մեր սպառնալիքներին՝ բանը կարող է սահմանափակվել բացառապես քաղաքական լուծումներով։ Այս համատեքստում, ի դեպ, հիշեցնեմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասն է եկել Երևան՝ իբրև ծանոթանալու իրավիճակին։ Նա արդեն հանդիպել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ։



Կառույցի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այժմ ընթանում է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը: ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:

Այսքանը Զասի այցի մասին։ Մենք սրտատրոփ սպասելու ենք այս աշխարհացունց կառույցի շատ օպերատիվ արձագանքին․․․ արդեն անգամ ծիծաղելի էլ չէ․․․ Սակայն ինչ են կարծում ՌԴ նախագահի այս ուղերծի մասին ՌԴ-ից վաղուց արդեն հեռացած փորձագետները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ավստրիա՝ քաղաքագետ, Նովայա գազետա թերթի թղթակից Միխայիլ Կոմինի հետ։

https://www.1in.am/3167882.html