Հայաստանի դեմ նոր հարձակումների ուղղությունները

Բաքվի վարչակազմի ղեկավար Ալիևը կրկին հայտարարել է, որ Հայաստանը տարածք և սահմաններ չունի և իրենք շարունակելու են տարածքային նվաճումները: Հասկանալի է, որ Ալիևը հենց այնպես չի խոսում և չէր կարող նման հայտարարություն անել, եթե չունենար ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից գոնե մեկի աջակցությունը և առաջնորդությունը: Այդ մեկը Ռուսաստանն է, որի խնդրանքով 2020-ի հոկտեմբերին Չինաստանը տապալեց պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանաձևի ընդունումը: Սակայն արդեն այս տարվա սեպտեմբերին ՌԴ-ն ինքը տապալեց Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևի ընդունումը՝ պնդելով, որ հղում արվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Այդ հայտարարությունը հենց այն մասին է, որ ՌԴ-ն չի ճանաչում Հայաստանը որպես ինքնիշխան պետություն, որն ունի տարածք և նվազագույնը «խորհրդային սահմաններ»:



Ռուսական մամուլում բացահայտ խոսվում է այն մասին, որ Բաքվի իրականացրածը ագրեսիա չէր: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ճանաչել են Հայաստանի դեմ ագրեսիայի փաստը: Իր հերթին Մինսկի խմբի հարցում, ընդ որում՝ Հայատանի ղեկավարության դիրքրոշման պատճառով, երերալով հանդերձ, ԱՄՆ-ն և Ֆրանսիան նշանակել են ՄԽ-ում նոր համանախագահներ, ինչը չի արել Ռուսաստանը:



Հայաստանի անմեղսունակ իշխանությունը, ի դեմս վարչապետի, շարունակում է բարբաջել 29 հազար քառակուսի կիլոմետրի մասին, այդպես էլ համարժեք ընկալումներ չցուցաբերելով կամ չցանկանալով ցուցաբերել Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերի հարցում:
Ռուսանպաստ ագենտուրան, զլմ-ները և պարզապես «օգտակար ապուշները» շարունակում են բարբաջել ՀԱՊԿ-ում մնալու, ռուսներին ու թուրքերին տարանջատելու վերաբերյալ:


Ռոբերտ Քոչարյանը Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ ուղեկցում է տխրահռչակ Լազարևսկի կոմիտեի համակարգող Զատուլինին Ջերմուկում: Նպատակը պարզ է՝ ռուսներին «տարանջատել» Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայից. նախկին այս նախագահ կոչվածները ռուսանպաստ խաժամուժի հետ մինչև վերջին հայը արդարացնելու են Մոսկվային:



Ի՞նչ է իրագործվելու առաջիկայում. Ջերմուկով իրագործվելու է Սյունիքը օտարելու և Հայաստանը Իրանից կտրելու խնդիրը: Նույնը իրագործվելու է Տավուշում՝ Հայաստանը կտրելով Վրաստանից: Նախիջևանից և Թուրքիայից տեղի է ունենալու ներխուժում Երևան և Գյումրի. Էրդողանն արդեն ՄԱԿ-ում հայտարարել է, որ Թուրքիան խաղաղություն է հաստատում տարածաշրջանում:

Նկատենք, որ բոլոր այս ուղղությունները համընկնում են ռուսական ստորաբաժանումների տեղակայումների հետ, ինչի մասին բամիցս գրել և զգուշացրել ենք: ՌԴ-ն արագացնում է Կովկասից հեռանալու, Հայաստանի պետականությունը վերացնելու և Հայաստանը թուքերին հանձնելու պլանները: Պլանները պարտադիր չէ, որ իրականանան. Ռուսաստանը և Թուրքիան պայթյունի շեմին են, Հայաստանը համարժեք ինքնիշխան քաղաքականության արդյունքում կարող է լուրջ գործոն դառնալ:

https://www.lragir.am/2022/09/22/739966/