Ինչու՞ Բայդենը հանդիպեց Արարատ Միրզոյանին. Կարևոր Մեսիջ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է՝



ԱՄՆ նախագահը հազվադեպ է հանդիպում և թեկուզ հինգ րոպե զրուցում օտարերկրյա այն պետությունների ղեկավարների հետ, որոնք սերտ, մոտ, կարևոր դաշնակիցներ չեն Միացյալ Նահանգներին: Լավագույն պարագայում ոչ թշնամի, բարեկամական երկրների ղեկավարներինախագահների, միապետների կամ վարչապետների հետ հպանցիկ կամ տևական հանդիպումներ են ունենում պետքարտուղարները: Պետքարտուղարը ամերիկյան արտգործնախարարն է, թեև ունի առավել լայն գործառույթներ և համարվում է երկրի գործադիրի գործնականում երկրորդ պաշտոնյան փոխնախագահից էլ առաջ:



Արարատ Միրզոյանի հետ Նյու Յորքում այսօր հանդիպել է նախագահ Բայդենը: ԱՄՆ նախագահը հանդիպել է ոչ թե օտարերկյա պաշտոնակցի, այլ Հայաստանում մի երրորդական պաշտոնյայի հետ, որը ոչ մի գործադիր կամ քաղաքական իրական լծակ չունի հայաստանյան ներկա համակարգում:
Եվ նախագահ Բայդենը դա չի արել, որովհետև համակրում է Արարատին:

ԿամԵրևանի դավաճանական ռեժիմին: Բայդենը դա արել է, որովհետև ծայրահեղ անհրաժեշտ է համարել մեսիջ հղել Ադրբեջանին և իհարկե հայ հանրությանը, որ ԱՄՆ-ը անվերապահորեն սատարում է Հայաստանին: Այստեղ այս հարցում, պաշտոնյաների և երկրների ֆորմատն այլևս կարևոր չէ: Կարևոր է հանգամանքը: Եվ սա բացառիկ դեպք է:

Այսպիսով Նյու Յորքում այսօր տեղի է ունեցել հիմնականում չլսված, չտեսնված մի բան. ԱՄՆ նախագահը կարճ առանձնազրույց է ունեցել Հայաստանը ներկայացնող հայաստանյան ռեժիմի առաջնորդի նվիրյալի հետդրանով ցույց տալով ոչ թե բացառիկ բարեհաճություն ռեժիմի, այլ նրա ներկայացրած երկրիՀայաստանի հանդեպ և այդ երկրի կարևորությունն ԱՄՆ-ի համար ու Վաշինգտոնի հանձնառությունը պաշտպանելու Հայաստանը այս դժնդակ ժամանակներում:

http://barevblog.com/%d5%ab%d5%b6%