Մինամյոտով կրակում են մեր դիրքերի վրա. ինչ իրավիճակ է այս պահին Կուտականում

Հակառակորդը մոտ 15-20 րոպե կրկին կրակի տակ է պահել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի դիրքերը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Մակիչ Թովմասյանը:



«Այս անգամ ավելի ծանր զինտեխնիկա են օգտագործել, մինամյոտով կրակել են մեր դիրքերի ուղղությամբ: Այս պահին գյուղում բնակիչների համար անվտանգ է»,-հավելեց նա:



Նշենք, որ Գեղարքունիքի Կուտական համայնքի բնակիչներին ահազանգել էին, որ թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։

https://armlur.am/1213938/