ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել. «Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի՝ իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի:
Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Հարգելի՛ տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»: