Զաքիր Հասանովը հրահանգներ տվեց

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է անցկացրել բանակի ղեկավար կազմի հետ, որի շրջանակում քննարկվել է ստեղծված օպերատիվ իրադրությունը Քարվաճառի և

Լաչինի ուղղությամբ, նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման տարածքներում:

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հասանովը հրահանգել է «անհապաղ և վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք», որ կարող է իբրև թե իրականացվել Հայաստանի ԶՈՒ կողմից։

Նյութի աղբյուրը` https://yelaket.am/am/article/28533/