Թե վերջին 2 տարում, թե այժմ, բանակի ու դրա բարեփոխումների մասին խուսափել եմ հրապարակային գրել 2 հիմնական պատճառով․ —սպեցիֆիկ ու օբյեկտիվ առումներով այն քիչ թափանցիկ ոլորտ է, որի մասին հրապարակավ խոսելը միշտ չէ, որ ճիշտ է կամ արդյունավետ, —ի վերջո ես ոչ թե ռազմական փորձագետ եմ, այլ ռազմաքաղաքական ու անվտանգայաին ռիսկերի գնահատման։
Բայց պաշտպանական քաղաքականությունների վերանայման տեմպերը, վերջին ագրեսիայի արդյունքում մեծաթիվ զոհերի հանգամանքը արդեն դանակը հասցնում է ոսկորին, որովհետև պատերազմից հետո, իհարկե ամենանձայնը, բայց նաև ամենաարագ տեմպերով փոխվողը պետք է լիներ պաշտպանության ոլորտը։ 2020թ․ դեկտեմբերին, Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետը շնորհակալություն հայտնեց ռուս ռազմական խորհրադատուներին Հայաստանի բանակի արդիականացման հարցում ՊՆ-ին օգնելու համար։ Բոլորս էլ դա հասկացանք ուղղակի ռեվերանս, քաջալերելու համար այդ պրոցեսը։ Բայց հոգու խորքում բոլորս էլ հասկանում էինք, որ իրավիճակը շատ նման է լինելու ժողովրդական պատկերավոր խոսքին՝ «խոտի դեզի կողքը կապած շունը ոչ ինքն է խոտն ուտում, ոչ էլ թուլ է տալիս կովերին ուտել»։
Մեր բանակի արդիականացման գործում ռուսական խորհրդատվության հարցում շատերիս երկու մտայնությունն էլ ցավոք ժամանակի ընթացքում հաստատվեցին․
1․ կարծես թե ինչ-որ անհայտ պայմանավորվածություն կա Ալիևի և Պուտինի միջև, որ Հայաստանը կամ բանակ չունենա, կամ այդ բանակը առնվազն համարժեք չլինի այն մարտահրավերները դիմակայելուն, որոնք ծագում են։ Վերջին երկու տարիներին Ալիևը ինչ-որ շատ վստահ է պահանջում Հայաստանից չսպառազինվել, կամ պահանջում Ռուսաստանից՝ չսպառազինել Հայաստանին, իբրև թե «ռեվանշը» բացառելու համար։ Եվ, կրկին, ինչպես «միջանցքի» թեմայի դեպքում, Ռուսաստանը ոչ մի կերպ չի կանխում/ չի սաստում Բաքվին, որ իր ռազմավարական դաշնակիցն իրավունք ունի բանակ ունենալ ու սպառազինվել, մանավանդ որ նա ՀԱՊԿ-ում դաշինքը ներկայացնում է կովկասյան ուղղությամբ ու կան այլ վտանգներ էլ Մերձավոր Արևելքից և այսպես շարունակ․․․
2․ եթե անգամ չլինի 1-ին կետի դավադրությունը, իհարկե, պաշտպանական քաղաքականության ռուսական փորձը ամենևին էլ առաջատարներից չէ աշխարհում, ինչը շատերիս ակնհայտ էր պատերազմից առաջ, ու գրեթե բոլորի համար հաստատված տխուր փաստ դարձավ ուկրաիանական պատերազմում ռուսական բանակի արձանագրումների ֆոնին․․․ Ասել է, թե՝ այդ փորձը այդքան էլ պահնջված չէր լինելու Հայաստանի կարիքների համար։Բայց այս ամենով հանդերձ, առավել մտահոգիչ է մնում, որ եթե պաշտպանական քաղաքականությունների ու համակարգի վերնայումը հիմնականում ռուսական վերահսկողության կամ մոդելի ներքո է, ակնհայտ է, որ դա խոչընդոտում ու խոչընդոտելու է այլ՝ դիվրեսիֆիկացված մոդելների կիրառումն ու գործընկերների ներգրավումը։
Ես այլ նրբությունների չեմ տիրապետում և չեմ ցանկանում խորանալ՝ չտիրապետելով պատկերի ողջ բարդություններին, բայց մի բան վստահաբար ու պարտավոր ենք անել․ ուղղակի գտնել բոլոր բանակներում մեր փորձառու հայ զինվորականներին՝ ՆԱՏՕ կլինեն, թե այլ բան, ու հրավիրել, լսել, ուսումնասիրել, ու քայլեր անել։ Այս տեմպերով մենք տեղ չենք հասնի ու հանցագործություն կլինի ապավինել սոսկ մեր զինվորականներին։ Իսկ, կներեք, դեռ որոշ տեղերից լսում ենք շատ կոնկրետ փաստերով, որ որոշ զինվորականների համար ոչինչ էլ չի փոխվել 2020թվականից հետո․․․ ինչոցվ որ զբաղված են եղել, դրանով էլ շարունակում են «զբաղված լինել»։ Ու հավատացեք՝ անպատիժ․․․
Էլ ճար չկա․ արդեն ստորին օղակներից փաստերը հավաքելու եմ ու դեմ տամ ամենավերևի մակարդակին։ Սա արդեն խաղ ու պար չէ, երկրի արևելյան սահմանին ստեղծված խայտառակ վիճակը մեր վաղվա օրն է լինելու, եթե շարունակենք չաշխատել, կամ աշխատել այնպես, ինչպես նախկինում։ Սա իմ/բոլորիս տան, երեխայի, գ երեզմանների ու լինելիության հարցն է։ Ու հորեղբոր տղա էլ լինի, բարեկամ թե ինչ, ես այլևս ոչ մի խնայելու միլիմետր չունեմ։ Բավ է։ Թալանչուն ուղղակի պետք է կանգնեցնել գնդակահարության պատի տակ։ Ոչ կոմպետենտ զինվորականը կամ պետք է ուղղարկվի նորից սովորելու կամ լքի համակարգը։ Ու այսպես շարունակ։ Ելք չկա։