Ռուսաստանում տղամարդկանց երկրից ելքը արգելող նոր տեղեկատվություն

Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են փակել սահմանները մոբիլիզացիոն տարիքի տղամարդկանց համար։

Այս մասին Meduza-ին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը։ Արգելքի ներդրման ամենահավանական ժամկետը սեպտեմբերի 28-ն է։

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ դա տեղի կունենա ապօրինի հանրաքվեներից հետո, որոնք անցկացվում են ինքնահռչակ Դոնբասում ու Լուգանսկում և Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների օկուպացված տարածքներում։ Նշվում է, որ դրանք կավարտվեն սեպտեմբերի 27-ի երեկոյան։

Աղբյուրն ասել է, որ կմտցվի «ելքի վիզաների» նման մի բան. Ռուսաստանի տարածքը լքելու համար տղամարդիկ պետք է թույլտվություն ստանան զինկոմիսարիատից։

https://www.lragir.am/2022/09/25/740523/