Զրահամեքենան Վերին Լարսի անցակետ ուղարկելու նպատակն անցակետ ստեղծելը չէ, rbc․ru-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ի Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության սահմանային վարչությունում։
«[Վերին Լարսի անցակետում անցակետ տեղադրելու մասին տեղեկությունը] կեղծ է։
Զրահամեքենան շարժվում է այնտեղ, բայց ոչ անցակետ տեղադրելու համար, կոպիտ ասած՝ ռեզերվ է միայն այն դեպքի համար, եթե պահեստազորայինները ցանկանան ճեղքել անցակետը և առանց սահմանային ձևակերպումներ իրականացնելու հեռանալ երկրից։
Միայն այս նպատակով: Ճանապարհային արգելափակոցներ չեն լինելու»,- ընդգծել է գերատեսչության ներկայացուցիչը։