Նիկոլ Փաշինյանի ճակատին եմ ասել. Դու պարտավոր ես ասել ժողովրդին ճշմարտությունը. Ինչ ճշմարտության մասին է խոսում Նորայր Նորիկյանը․

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ մեր երկրում բախվում են աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը, վեկտորալ փոփոխությունների մասին լրջագույն քննարկումներ են ընթանում, և Հայաստանը հայտնվել է գլոբալ հետաքրքրությունների կիզակետում։

«Պատերազմը և հետպատերազմական իրավիճակը ցույց տվեց, որ Հայաստանը այնպիսի անվտանգային համակարգի մեջ չի գտնվում, ինչը հնարավորություն կտար զսպել ադրբեջանական ագրեսիան»,-ասում է Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը՝ որպես անվտանգության համակարգ, անպիտան կազմակերպություն է։

https://www.1in.am/3169932.html