«Տղաներն իրենց դրսևորել են արծիվների պես».  Ինչպե՞ս են մեր ժամկետայինները ջարդել դիրքի վրա հարձակված հատուկջոկատայիններին․ Հատուկ ռեպորտաժ

Հակառակորդի վերջին մասշտաբային հարձակումը տեղի է ունեցել հանրապետության հարավարեւելյան սահմանագոտում, որի պահպանությունը վստահված էր ժամկետային զինծառայողներին:

Ժամկետային զինծառայողներն անմիջապես անցել են պաշտպանության եւ ոչնչացրել հակառակորդի գրոհող հատուկջոկատայինների խմբերը:
Ամբողջ գիշեր չդադարող կրակի պայմաններում իրենց խրամատից շարունակել են խոցել իրենց ուղղությամբ վազող թշնամու խմբերը:

Մթության պայմաններում դժվար է ասել, թե հակառակորդի ինչ թվով ուժեր են խոցվել, սակայն ժամկետային զինծառայողներից մեկը պատմում է, որ ձայներ են լսել. «Առաջխաղացում է փորձել կատարել թշնամին, բայց չենք թողել ինչպես տեսնում եք` դիրքն ամուր է` ինչպես կա: Տղաները իրենց դրսեւորել են արծիվների պես, ամեն մեկը իր առջեւ դրված խնդիրը կատարել է փառքով, հակառակորդներին մեծ վնասներ ենք պատճառել, ձայներից ենք լսել հատկապես, ահավոր գոռոցներ իրենց կողմից»:

Մանրամասները` «Զինուժ»-ի տեսանյութում

http://barevblog.com/%d5%b0%d5%