Բաքվում Իրանի դեսպանը կարևոր հայտարարություն տարածեց

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին Թեհրանի կողմից պատրաստակամություն է հայտնել հարթակ դառնալ Բաքվի ու Երևանի միջև բանակցությունների համար:

«Իրանը պատրաստ է օգնել իր հյուսիսային հարևաններին, այսինքն` Ադրբեջանին ու Հայաստանին, հասնելու ամուր խաղաղության՝ Թեհրանում երկկողմ և

եռակողմ հանդիպումների և «3+3» տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում»,- ասել է Մուսավին Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնականի հետ հանդիպմանը:

https://m.mamul.am/am/news/249673/p1