«Փաստորեն, էն, որ ասում էր «ցավոտ բան եմ ստորագրելու…», սրա հետ էր». Ն. Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակցողը պետք է փոխվի

Փաստորեն, էն, որ ասում էր «ցավոտ բան եմ ստորագրելու, որից հետո ինձ ասելու են դավաճան, բայց ես էդ ստորագրելու եմ» սրա հետ էր էլի՝
— ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
— ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

— Միջանցք Հայաստանի տարածքով:
— Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):

— Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Հ.Գ. Սրանից հետո առավել քան օրհասական է դառնում բանակցողի փոփոխությունը ու հենց էս օրակարգը պետք ա լինի ներքաղաքական կյանքի միակ օրակարգը»:

https://m.mamul.am/am/news/250023/p1