Անժամանակ կյանքից հեռացել է շտապբուժօգնության ծառայության բժիշկ Գայանե Սանոսյանը Այս մասին Bavnews.am-ը տեղեկացնում է Մասիսի բժշկական կենտրոնից։
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է «Մասիսի բժշկական կենտրոն»-ի շտապբուժօգնության ծառայության բժիշկ-սրտաբան Գայանե Սանոսյանը:
Սիրելի Գայանեն կարճ ժամանակահատվածում իր մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակով կարողացավ արժանանալ թե բնակչության, թե բուժանձնակազմի սիրուն և հարգանքին: Բժշկուհին իր աշխատանքային գործունեության ընթացքում կարողացավ փրկել բազմաթիվ կյանքեր և ցուցաբերել բնակչության շրջանում որակյալ բուժօգնություն:
Մասիսի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում բժշկուհի Գայանեի հարազատներին, բարեկամներին և ընկերներին:
https://mediaroom.am/armenia/artakarg/item/39630-2022-10-04-18-17-04.html