Ադրբեջանը մեզ նման փաստաթուղթ է փոխանցել․ Արարատ Միրզոյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին․

Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ ձեր հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն տարածեց, թե հայկական կողմին են փոխանցել խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված 5 սկզբունքների վրա։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ որո՞նք են այդ տարրերը, այս ուղղությամբ կա՞ որևէ զարգացում։ ԱԳ նախարարը նշեց, որ, այո, այդպիսի հայտարարություն եղել է։

«Իսկապես, մեզ փոխանցվել է նման փաստաթուղթ։ Գիտեք, Ադրբեջանի՝ մարտի կեսերին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքները հրապարակվել են։ Մեր և միջազգային հանրությունները տեղյակ են դրանցից։ Այդ ժամանակ ասել ենք, որ դրանցում մեր համար անընդունելի ոչինչ չկա։

Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկներն, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա»,-ասաց նա։

https://armbloginfo.ru/%d5%a1%d5%a4%d6%