Եթե չստորագրեն, ապա. Ադրբեջանցի պատգամավորը ինչպե՞ս է սպառնում հայերին

Չեն ստորագրի, կմնան ձմռան ցրտին առանց լույսի ու գազի». ադրբեջանցի պատգամավորը սպառնում է հայերին
Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնում է հայկական կողմին ադրբեջանական պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրումից հրաժարվելու դեպքում: Այս մասին հայտնում է Infoteka.24-ը։

«Հայերին խելքի բերելու համար մենք շատ լծակներ ունենք՝ գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Չեն ստորագրի խաղաղության պայմանագիր, կմնան ձմռան ցրտին առանց լույսի ու գազի։

Ինչ են անելու այդ ժամանակ, ոչինչ», — հայտարարել է Մուսաբեկովը Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության եթերում։

Հիշեցնենք, որ 2022թ.-ի. մարտին ադրբեջանական կողմն արդեն դիմել էր Արցախի գազամատակարարման անջատմանը՝ տարածաշրջանի համար աննախադեպ սառնամանիքների պայմաններում:

https://armbloginfo.ru/%d5%a5%d5%a9%