Դա ռուս ադրբեջանական պլան էր. Ալիևը հիմա ավելի զգուշավոր է, քանի որ.․․ Հովսեփ Խուրշուդյանը Պրահայում կայացած հանդիպումների մասին կարևոր տեղեկություններ է հաղորդում

Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների շուրջ «Հորիզոնը» զրուցել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ: Վերջինիս համոզմամբ Ռուսաստանը իր դերը տարածաշրջանում կամաց-կամաց զիջում է Արևմուտքին և դա մեզ համար դրական գործընթաց է: Սակայն կան վտանգներ, կան խութեր, որոնք տեսանելի են, քանի որ Ադրբեջանը դեռ շարունակում է հենվել Ռուսաստանի վրա: Խուրշուդյանի բնորոշմամբ Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ Ռուսաստանի կողմից 2 տարի է՝ չի ստանում խոստացված զենքը, դրա համար ստիպված էր վերջին պահին այլընտրանքային մատակարարումներ փնտրել:

«Պարզ է, թե ինչու չմատակարարվեց զենքը, որովհետև պլանի համաձայն Ռուսաստանը պետք է չմատակարարեր մեզ զենք: Ադրբեջանը պետք է այդ ընթացքում լավ զինվեր, վերականգներ իր պոտենցիալը, որը արցախյան պատերազմի արդյունքում ևս խաթարվել էր, և հարձակվեր Հայաստանի վրա՝ ճնշելու ինքնիշխանությունը և կորզելու միջանցք, որը էլի ռուս-ադրբեջանական պլան էր»-ասել է Հովսեփ Խուրշուդյանը:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը ցույց տվեց, որ Ռուսաստանը ոգևորված չէ քառակողմ հանդիպումից, ինչը իհարկե անսպասելի չէր: Ռուսաստանը ամեն գնով փորձելու է խոչընդոտել այս գործընթացին, համոզված է փորձագետը: Հովսեփ Խուրշուդյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Պրահայում կայացած քնարկումներից հետո Ալիևը չի օգտագործել «միջանցք» բառը:

«Հիմա ավելի զգուշավոր էր, երբ դուրս եկավ քննարկումներից, «միջանցք» բառը այլևս չօգտագործեց: Խոսքը գնում էր ազատ ճանապարհ տրամադրելու մասին և երթուղի տրամադրելու մասին: Ըստ էության այն երթուղին, որն իրենք են ուզում: Բայց կարևոր է, որ միջանցքի մասին խոսք չկա, իսկ դա Ռուսաստանի ջանքերի տապալում է»,- նշել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ-ի նախագահը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում.

https://armbloginfo.ru/%d5%a4%d5%a1-%d5%