ՌԴ նախագահի նոր նվերը Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանից գազի մատակարարումների սահմանափակումների պատճառով Եվրոպային բարդ ձմեռ է սպասվում։ Հիմա ամբողջ Եվրոպան մտածում է՝ ինչպես է անցնելու այս ձմեռը, ասել է Էրդողանը եւ ավելացրել, որ Թուրիան խնդիրներ չի ունենալու։

«Մենք ավարտել ենք ձմռան նախապատրաստական ​​աշխատանքները, լիովին պատրաստ ենք դրան և էներգակիրների հետ կապված խնդիրներ չենք ունենա: Մենք պատրաստ ենք մեր ժողովրդին ապահովել բնական գազով և ածուխով, խնդիրը մատչելի գներով մատակարարելն է, աշխատում ենք դրա վրա», ասել է Էրդողանը։

Էրդողանը ներկայում Պուտինի սուրհանդակն է Արեւմուտքին եւ Ուկրաինային հ րադադար պարտադրելու հարցերում, միանալով նրա միջուկային ու էներգետիկ շանտաժներին։ Պուտինը դրա դիմաց Էրդողանին խոշոր բոնուսներ է շնորհել, ինչի մասին բազմիցս գրել ենք։ Էներգակիրների պարագային, Պուտինը Թուրքիայի հետ գորշ սխեմաներ է կառուցում պատժամիջոցները շրջանցելու համար։

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ օրերս Պուտինը համաձայնել է հետաձգել ռուսական էներգակիրների դիմաց Թուրքիայի պարտքերի վճարումը մինչեւ 2024 թ․։ Տնտեսական ու ֆինանսական համակարգի լուրջ բարդությունների առաջ կանգնած Թուրքիայի նախագահին դա խիստ անհրաժեշտ է նախագահական առաջիկա ընտրություններին ներքին նոր բարդություններ թույլ չտալու եւ իր դիրքերը պահպանելու համար։

https://armbloginfo.ru/%d5%bc%d5%