Անպատմելի խայտառակություն ԵԽԽՎ նիստում

ԵԽԽՎ-ում Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն ասել է․ «Հարձակումը տեղի ունեցավ, որովհետև ագրեսորը մինչ այդ չէր դատապարտվում։ Հասկանում եմ, որ մեր ընկերներից շատերը չեն ցանկանում կողմերից մեկին պաշտպանել, երբ խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է, բարդ է, հասկանում եմ։ Սա տարբեր է։ Սա այն դեպքն է, երբ ավտորիտար երկիրը հարձակվում է ժողովրդավարական հարևանի վրա և օկուպացնում նրա տարածքը։ Սա պետք է դատապարտվի, և ադրբեջանական զորքը պետք է դուրս բերվի հայկական տարածքից անմիջապես, և հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն»։

Ռուբեն Ռուբինյանի ասածը կարելի է «թարգմանել» այսպես․ իմ երկիրը ենթարկվել է հարձակման, ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն բանի վրա, որ դա Լեռնային Ղարաբաղ չէ, որը միանգամայն այլ խնդիր է, ոմանք ասում են նույնիսկ՝ արդեն լուծված, եւ կապ չունի Հայաստանի հետ․․․

Սա արդեն անմեղսունակություն էլ չէ, ոչ էլ նույնիսկ կլինիկա․ սա նոր ու անպատմելի երեւույթ է, որն անշուշտ անսպառ նյութ կդառնա գիտական ուսումնասիրությունների համար։

Նշենք միայն, որ ԵԽԽՎ այս նիստում մնացած բոլոր հռետորները խոսում էին Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի շուրջ իրադրության անմիջական կապի մասին։

https://www.lragir.am/2022/10/10/743562/