Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից կորուստներ չկան:
Իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։