Հոկտեմբերի 12-ին Բաքվում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստը։
Ինչպես հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, նիստին կմասնակցեն Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալը և Ռուսաստանի Դաշնությունում Տաջիկստանի Հանրապետության ռազմական կցորդը։
Հայաստանի և Մոլդովայի պատվիրակությունները Բաքու չեն ժամանի: