Հայաստանի կոշտ հարցադրումը ՀԱՊԿ-ին.

Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ Վեհաժողովը ընդունել է ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը, չնայած այն բանին, որ Հայաստանի վարչապետն օրինակ իր ելույթում վաղաժամ է գնահատել այդ դիմումի քննարկումը, քանի դեռ ՀԱՊԿ առաջ կա ֆունկցիոնալության լրջագույն խնդիր: «Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ.-ն հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։

Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը։ Շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։ Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը։

Այս հարցերը մեզ համար առանձնահատուկ սրություն են ձեռք բերել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի պատճառով», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի և ՀԱՊԿ լռության մասին: Այդուհանդերձ,, դիմումն ընդունվել է, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ պետք է քննարկի այն: Այստեղ իհարկե չափազանց բարդ է թվում այն, որ ինքնիշխան տարածքի օկուպացիայի մասին հայտարարող Հայաստանը կարող է այդ օկուպացիայի պայմաններում հավանության արժանացնել դիմում, որը փաստացի դիտորդի կարգավիճակ է շնորհում նաև պկուպանտ, ագրեսոր Ադրբեջանին: Եթե դա տեղի ունենա, ապա կլինի բավականին ուժեղ հարված Հայաստանի վարկին: Եթե ոչ, ապա կստացվի, որ Հայաստանը պետք է խոչընդոտի ԱՊՀ դիմումի ընդունմանը, քանի որ հակառակ դեպքում դա կնշանակի փաստացի կանաչ լույս նաև Ադրբեջանի դիտորդությանը: Նոյեմբերին Երևանում սպասվում է ՀԱՊԿ Վեհաժողով:

Հայտնի է, որ կազմակերպությունում նախագահողը Երևանն է: Արդյո՞ք հարցը կքննարկվի ՀԱՊԿ երևանյան Վեհաժողովում: Բոլոր դեպքերում, խնդիրն անշուշտ քննարկման վայրը չէ, այլ իրավիճակը, որը հերթական անգամ ակնառու կդարձնի այն ճգնաժամը, որ առկա է Հայաստան-ՀԱՊԿ փոխհարաբերությունում և ինչը իրադրությունը կարող է հասունացնել կամ-կամ-ի՝ կամ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում, իսկ Ադրբեջանը չի մնա Հայաստանի ինքնիշխան տարածքում, կամ Հայաստանը չի մնա ՀԱՊԿ-ում, թեև այդ պարագայում անորոշ է հարցը, թե արդյո՞ք դրանից հետո ադրբեջանական զինուժը դուրս կբերվի Հայաստանի տարածքից՝ օրինակ այլ դերակատարների ճնշմամբ; Իրավիճակը իսկապես մեղմ ասած հեշտերից չէ, և այստեղ իհարկե առաջանում են հարցեր, որոնք գուցե այդքան էլ պոպուլյար չեն հրապարակային հարցադրման համար: Մասնավորապես, եթե կա քայլերի մշակված և հաշվարկված, շոշափելի արդյունքի իրատեսական հեռանկար խարունակող հաջորդականություն, ապա Երևանի կոշտ շեշտադրումներն ու հարցադրումները կարող են լինել դրա մաս, ճանապարհային քարտեզի բաղադրիչ, և ըստ այդմ դրանով արդեն իսկ արդարացված ու հիմնավոր:

Եթե այդ ճանապարհային մշակված քարտեզը, քայլերի ծրագրված և համադրված հաջորդականությունը բացակայում է և գործ ունենք իրավիճակային արձագանքների կամ գործողությունների հետ, ապա հարց է առաջանում, թե որքանո՞վ է նպատակահարմար սուր հարցադրումների վարքագիծը, որոնք հասունացնում են կոնֆլիկտ, սակայն հանգուցալուծումը թողնում անկանխատեսելիության կամ «ինքնահոսի» դաշտում, որոշակի իմաստով հիշեցնելով «բլեֆ», ինչը իհարկե քաղաքականության մեջ բոլորովին «խորթ» երևույթ չէ և դրան անգամ դիմում են բավականին վարպետ և ուժեղ խաղացողներ: Սակայն, հենց այդտեղ էլ հարցն է, թե որքանով է Հայաստանին բավարարում այդ հնարքի ռիսկին դիմելու ուժը և ներուժը, եթե իհարկե, կրկնեմ՝ խոսքը իրավիճակային, այլ ոչ հանգամանորեն հաշվարկված