Ուկրաինական ալիքների հաղորդագրությունների համաձայն՝ հավաքակայաններում ռուսաստանցի մոբիլիզացվածներից և կամավորներից ստեղծվում է հատուկ իսլամական աշխարհազոր Թուրքիայի դրոշի ներքո։ Իսլամական կազմավորումների ողնաշարը ներկայացված է «ադրբեջանական ծագումով» ՌԴ քաղաքացիներից՝ ինչպես հյուսիսկովկասցի, այնպես էլ անդրկովկասցի։ Հրամանատարության մեջ են մտցվել կադրային թուրք սպաներ։
Եթե հիշենք անցյալ դարի 20-ականների սկիզբը և թուրքեստանյան ճակատ անգլիացիների դեմ նետված Իսմայիլ Էնվեր փաշային՝ Ռուսաստանի կայսերական բանակի գլխավոր շտաբի գործակալին եւ երիտթուրքական կառավարության ռազմական նախարարին, ուրվագծվում է դասական կոմբինացիա հենց ռուսների կողմից աճեցված պանթյուրքիզմի գաղափարախոսության ոգով։
Վերջապես, մենք գտանք մեր ազգային դրոշը, և Ալլահը ռազմաճակատից վերադառնալու մեր սաղ-սալամաթն է․ հյուսիսկովկասցի թուրքը խոսափողով խոսում է դեպի Ուկրաինա երթի ժամանակ (TG channel Ukraine 365)
Ռուսաստանի բնական գազի պաշարներին անվճար տիրանալու և վերահսկելու՝ Թուրքիային արված Վլադիմիր Պուտինի սենսացիոն առաջարկների լույսի ներքո Ռուսաստանի Դաշնության տարածքում «թյուրքական բանակի» ձևավորումը նման է Հարավային Կովկասից և Հյուսիսային Կովկասից Ռուսաստանի հեռանալու ծրագրի արագացված իրագործման՝ անմիջականորեն թուրքական ինքնիշխանությանն այդ տարածքների հանձնմամբ։
Նիկոլ Փաշինյանը և քպ-ական խմբակն այս ծրագրի առանցքային տարրն են։ Մտահղացման շարժիչ ուժը պատմական նեոֆիտներն են՝ այսպես կոչված «ադրբեջանցիները», իսկ ծախսվող նյութը պատմական էներգիան կորցրած ու ինֆանտիլիզմի մեջ ընկած հայերն են։ 20-րդ դարի սկզբին Արեւմտյան Ասիայի եւ Կովկասի էթնոտարածքային վերաբաշխումը թեւակոխում է վերջնական փուլը։ Հայերի ճակատագիրը բացառապես հենց հայերի ձեռքերում է։
Պավել Դալլաքյան, Լրագրի համար