Իրանը պատրաստվում է ռազմական գործողությունների՝ իր սահմանին. Ինչի՞ մասին է Փաշինյանի կարևոր գրառումը

Երկուշաբթի առավոտյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի զորավարժություններ են սկսել Արաքսի շրջանում՝ Արևելյան Ադրբեջան և Արդաբիլ նահանգների հյուսիսում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրն ասել է, որ մշակվում են գիշերային հարձակողական գործողություններ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով, Արաքս գետի վրայով կամրջի կառուցում, հաղորդակցությունների և բարձունքների գրավում և վերահսկում։

Վերջին երկու տարիների ընթացքում Իրանը առնվազն երրորդ խոշոր զորավարժություններն է անցկացնում Հայաստանի օկուպացված շրջանների սահմանին։ 2021 թվականի հոկտեմբերին Իրանը ծանր տեխնիկա է տեղակայել իր հյուսիսային սահմանին՝ զգուշացնելով, որ թույլ չի տա աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություններ։ Իրանական ներկայիս զորավարժությունները տեղի են ունենում Հայաստանի հարավը բռնակցելու անթաքույց փորձերի ֆոնին։ Ֆրանսիան ուղղակիորեն մեղադրել է Ռուսաստանին ագրեսիայի փորձի մեջ, իսկ ԱՄՆ-ն ասել է, որ Ռուսաստանի գործողությունները նման չեն խաղաղության հաստատման ջանքերին։

Իրանական վարժանքների Արաքս գետով անցման, ճանապարհների գրավման սցենարը վկայում է այն մասին, որ Իրանը պատրաստվում է ռազմական գործողությունների իր սահմանին։ Ավելին, Թեհրանի ռազմական միջամտությունը չի բացառվում, եթե «երրորդ ուժերի» կողմից փորձ արվի վերահսկողության տակ առնել Հայաստանն Իրանը կապող ճանապարհները։

Նիկոլ Փաշինյանն այսօրվա գրառումը նույնպես հնարավոր ռազմական ա գրեսիայի անուղղակի հաստատում է․ ««Մի քանի ամիս է՝ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կառավարության որոշումը Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- գրել է Փաշինյանը։ Բաքուն և Մոսկվան ուշադրության չեն էլ արժանացրել Հայաստանի առաջարկները, և միջանցքի ուժային բացման հավանականությունն ու ժամկետները կախված են Իրանի և Արևմուտքի դիրքորոշումից։

https://armbloginfo.ru/%d5%ab%d6%