Պետք է գնահատենք՝ ինչպիսի՞ պատերազմի ենք պատրաստվում․ Ի՞նչ տեղեկություն է հայտնում Արծրուն Հովհաննիսյանը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի տաղավարում ասել է, որ նոր է վերադարձել դիրքերից, զորքը լավ պատրաստված է և քիչ է տրվում տարբեր տեսակի խարդավանքների:

«Մարդիկ լուրջ գործ են անում, պարապուրդի չեն մատնված»,-ասել է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Հնդկաստանից զենք ձեռքբերմանը՝ Արծրուն Հովհաննիսյանը ասել է.«2014թվականից անընդհատ ասել եմ, որ Հնդկաստանը լուրջ այլընտրանքային ռազմատեխնիկական ուղղություն է: Հայկական տիրույթում ոմանք Հնդկաստանի հետ աշխատանքը համարում են պրոբլեմատիկ. առնվազն գլխից հիվանդ պետք է լինես, որ չողջունես այս այլընտրանքը»:

Հովհաննիսյանի խոսքով՝ հդիկները ունեն ֆանտաստիկ հակատանկային հրթիռային տեխնոլոգիաներ, Հնդկաստանը SU-30-ի ամենամեծ օպերատորն է աշխարհում:

https://www.1in.am/3179277.html