Վիճակս օր օրի վատանում էր։ Զգում էի, որ երեխեքս ինձանից ինչ-որ բան են թաքցնում, ինչ-որ բան լիարժեք չեն ասում վիճակիս հետ կապված։ Ֆիզիկապես զգում էի նաև, որ թուլանում եմ, օր օրի ավելի ու ավելի եմ վատանում։ Խնդրեցի տղայիս, որ նձ տանի իմ ամենասիրելի եկեղեցին։ Գնացել էի՝ աղոթեմ, որ Աստված ինձ օգնի ու էս փորձությունս էլ հաղթահարեմ։ Ոչինչ չէի խնդրում, միայն այն, որ Աստված ինձ հետ լիի ամեն պահի։
Մեկ էլ աչքս ընկավ կողքիս կնոջ ձեռքի փոքրիկ աղոթքգրքին․ կարդում էր հիվանդության ժամանակ կարդացվող այս աղոթքը։ Ես էլ սկսեցի հետը կարդալ ու լաց լինել։ Էդ դեպքից հետո ամեն օր կարդում էի այդ աղոթքը ու զգում, թե ոնց եմ ապաքինվում։ Հիմա լիարժեք առողջ եմ, Աստված ինձ փրկեց։
Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրայ և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։ Փարատիր ցավերն ու բժշկիր Քո ժողովրդի հիվանդությունները և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր ու դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն։
Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը, հեռացնել ցավերն ու հիվանդությունները մեր միջից։ Բարիքներ պարգևող, Քեզ հայտնի են մեր կարիքները, առատ ողորմությունդ պարգևիր Քո արարածներից յուրաքանչյուրին, որոնց միջոցով միշտ գովվի Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամեն։