Սահմանին անհանգիստ է․ Բաքուն դիտորդներին դիմավորում է կրшկոցներով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառում է արել այն մասին, որ Ադրբեջանը ստեղծում է կեղծ տեղեկություն այն մասին, թե հայկական կողմն իբրև խախտել է հրшդшդարը: Ըստ վարչապետի, Բաքուն այդ կերպ փորձում է հրшդադարի խախտման պատասխանատվությունը դնել Երևանի վրա: Վարչապետ Փաշինյանի գրառումը անդրադարձ է Հայաստանի ՊՆ հաղորդագրության: Այն նախորդել էր Նիկոլ Փաշինյանի գրառմանն ու դրանում ասվում էր, որ ըստ ադրբեջանական դիրքերի դիտարկման, ադրբեջանական զինուժը տարբեր դիրքերից կրակում է միմյանց վրա, հետո սկսում կրակել հայկական դիրքերի ուղղությամբ, իբրև թե դիմելով «պատասխան կրակի»:

Տարօրինակ պատկեր է, եթե նկատի առնենք երկու հանգամանք: Նախ, հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության մեկնարկի մասին, ըստ որի, ԵՄ 40 քաղաքացիական դիտորդ մոտ երկու ամիս կանցկացնեն Հայաստան-Ադրբեջան սահմանի մոնիտորինգ, հետո կներկայացնեն զեկույց: Տարօրինակ է այն, որ այդ հանգամանքը Բաքվին ոչ թե զգաստացնում է, ինչը պետք է լիներ ըստ տրամաբանության, այլ հակառակը՝ Ադրբեջանը փաստացի «առատ նյութ» է տալիս ԵՄ դիտորդներին: Ծիծաղելի կլինի մտածել, թե ԵՄ դիտորդների հանդեպ կանցնի հնարքը, որ գործադրում է Բաքվի ԶՈՒ-ն՝ նախ կրակելով իրար վրա, իբրև թե հայերն են կրակում, ու հետո կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր պատասխանում են այդ կ րակոցներին:

Եթե ԵՄ դիտորդները պետք է տրվեն այդպիսի պարզունակ հնարքների, ապա այդ պարագայում թերևս խոսք կարող է լինել ոչ թե դիտորդական, այլ «իդիոտական» առաքելության մասին: Մենք իհարկե բոլորովին այդ կարծիքի չենք ԵՄ և նրա դիտորդների մասին, ու պետք է հուսալ, որ նրանց աշխատանքը չի դառնա կարծիք փոխելու պատճառ: Բայց, թերևս այլ կարծիքի է Բաքուն, որն իհարկե ունի Եվրամիության հետ հարաբերության իր հատուկ պատմությունը, «խավիարային դիվանագիտության» պերճանքի ու թշվառության էջերով, այսօր էլ արդեն մինչև 2027 թվականը էներգետիկ ռազմավարական գործընկերության հուշագրով, որ 2022 թվականի հուլիսին Բաքվում կնքեցին Ալիևն ու Եվրամիության հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լյաենը:

Ըստ երևույթին, ադրբեջանա-եվրոպական պատմության այդ էջերը ինքնավստահություն են ներշնչում Ալիևին, դիտորդական առաքելության հեռանկարից կաշկանդվելու փոխարեն: Մյուս հանգամանքը, որ տարօրինակ է դարձնում ադրբեջանական գործողությունները, այն է, թե ի՞նչ հարց է լուծում Բաքուն ստեղծելով իբրև թե հայկական կողմի կրակոցների տպավորություն: Այստեղ, բացի եվրոպացի դիտորդներին մոլորեցնելու վերը քննարկված տարբերակից, կարող է լինել մեկ այլ ռացիոնալ մոտիվ՝ նախապատրաստել ավելի մասշտաբային սադրանքի հող:

Հակառակ պարագայում, ի՞նչ խնդիր է լուծում Բաքուն, փորձելով ընդամենը առանձին կրակոցների պատասխանատվությունը պարզունակ հնարքով բարդել հայկական կողմի վրա: Մինչդեռ, Ադրբեջանի գործողությունները հազիվ թե եղել են կամ լինեն պարզունակ: Եվ այն, որ նաև Հայաստանի վարչապետն է հարկ համարում իր թվիթերյան գրառումով անդրադառնալ խնդրին՝ Ադրբեջանի կեղծ տեղեկատվությանը, թերևս հուշում է, որ Երևանը դրա տակ տեսնում է շատ ավելի խորքային և լուրջ մոտիվ և մտադրություն, քան պարզապես հրադադարի խախտման պատասխանատվությունը շեղելու տեղեկատվա-քարոզչական հնարք:

https://armbloginfo.ru/%d5%bd%d5%a1%