Հրատապ․ Ձյուն կտեղա․ Մանրմասներ եղանակի մասին

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-25

Yelaket.am-ը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացավ, որ Երևանում այսօր երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։

Հոկտեմբերի 21-ին սպասվում է անձրև:

Հոկտեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր երեկոյան, հոկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-ին և 22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։

Հոկտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, հոկտեմբերի 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ կարճատև անձրև:

Նյութի աղբյուրը` https://yelaket.am/am/article/29092/