Օրակարգում է Երեւանին օգնության տրամադրման հարցը․ Ի՞նչ օգնության մասին է հայտնում Զախարովան

Մշակվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի անցկացման հարցը․ օրակարգում է Երեւանին օգնության տրամադրման հարցը։

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք պետք է քննարկենք նաեւ Երեւանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների մասին առաջարկը, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,-ասել է Զախարովան։

https://hayeli.am/?p=692837&l=am