Ստյոպա Սաֆարյանը գրում է. Զատուլինային ինքնամերկացումներից հետո հիմա հասկացա՞ք, թե ինչու էին ստիպում պատերազմից հետո Հայաստանին ափալ թափալ Գորիս-Կապան ավտոմայրուղին GPS-ով հանձնել Ադրբեջանին, երբ դեռ չգիտեին, որ «դեմարկացիայի ու դելիմիտացիայի» կարիք կա․․․
Ճանապարհը թուրքին հանձնելիս գիտեին, թե սահմանը որտեղ է, իսկ այ Ալիևի ագրեսիայի ժամանակ չգիտեն, պետք է դեմարկացիա արվի․․․
Հիմա հասկացա՞ք, թե ինչու էր 5-րդ շարասյունը շրջանառության մեջ դրել, թե դա հո «խեղճ» Պուտինը չի անում, «հողատու» Փաշինյանն է անում․․․ Բա հետո մեր բոլորիս դեմքին ո՞նց եք նայելու․․․ Իբր չե՞ք իմացել, որ Զատուլինի ուտեչկայով ստում եք․․․ Իբր «կարծի՞ք» եք հայտնել․․․ Լավ մենք էլ հո իրար հանդիպելու ենք․․․
Չկա մի կեղտ, որ ժամանակի ընթացքում ջրի երես դուրս չգա․ ոչ մեկ սա չի մարսելու, հետո ինչ որ հիմա ուժներս չի պատում պատժել․․․ Տարածությունն էլ, ժամանակն էլ, Աստծո իրավասություններն էլ անսահմանափակ են, վերջ չունեն․․․
Հայաստանի հարավի 1961թ․ քարտեզն է․․․ Տպագրված հանրագիտարանում