Կեցցես. օրվա 2-րդ հաղթանակը ծանրորդների հայ-թուրքական դիմակայությունում

Ալբանական Դուրեսում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 Եվրոպայի առաջնությանը այսօր հաջող ելույթ ունեցան Մ20 խմբում հանդես եկող 89 կգ քաշային հայ ծանրորդները:

Մինչ մեկնարկը 2-ական հայ և թուրք ծանրորդներ պատվիրել էին նույն 345 կգ քաշը, և պարզ էր, որ մեդալների համար պայքարը ծավալվելու էր այդ 4 մարզիկների միջև: Արդյունքում հաղթեց Սուրեն Գրիգորյանը, ով երկամարտի արդյունքով գրանցեց 340 կգ:

Սուրենը նաև մեկական փոքր արծաթե և ոսկե մեդալներ նվաճեց: 2-րդ և 3-րդ տեղերը բաժին հասան թուրք ծանրորդներ Խան Ուլազ Կուրնասին և Շուքրու Հաքան Կուրնասին: Մեր մյուս ծանրորդը՝ Գևորգ Գահրամանյանը, նվաճեց փոքր արծաթե մեդալ հրում վարժությունից:

Այսօր ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել նաև Միլենա Խաչատրյանը, որը ևս կարողացել էր շրջանցել 2 թուրք ծանրորդուհիների:

https://armbloginfo.ru/%d5%af%d5%a5%