Ի պատասխան Հայաստանի Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սեպտեմբերի 14-ի և հոկտեմբերի 3-ի գրությունների, ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Եվրոպայի, միջազգային և պաշտպանության հարցերի մշտական ժողովի նախագահ Անն Ժենետեն հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և հայ ժողովրդի անվտանգության:
«ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ֆրանսիական պատվիրակության անունից մենք կցանկանայինք վերահաստատել մեր անսասան հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը։
Մեր մտքերը վերջին բախումների պատճառով բազմաթիվ զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Ֆրանսիան լիովին համերաշխ է հայ ժողովրդի հետ։