Իրանն անցավ գործի

Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հյուսիս-արևմտյան տարածաշրջանային շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ զորավարժություններ են անցկացվում երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջանի նահանգում։ Այս մասին հաղորդում է «Մեհր» գործակալությունը:

Հյուսիսարևմտյան շրջանային շտաբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ զորավարժություններն անցկացվում են Պասվե և Փիրանշեհր բնակավայրերի տարածքում:

Այն գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ: Իսկ զորավարժությունը նպատակը գիշերային գործողությունների համար ստորաբաժանումների մարտական ​​պատրաստվածությունը բարձրացնելն է։

Նյութի աղբյուրը` https://yelaket.am/am/article/29145/