Եթե այս լուրը հաստատվի` Իրանն անտարբեր չի մնա․ Աբդոլլահիանն ի՞նչ լուրի մասին է հայտնում

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Թեհրանը մի կողմ չի կանգնի, եթե պարզվի, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմում օգտագործում է իրանական արտադրության անօդաչու սարքեր, փոխանցում է Unn.com.ua-ն։

«Եթե ապացուցվի, որ Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքեր են օգտագործվում մարդկանց դեմ, մենք չպետք է անտարբերություն դրսևորենք», – մեջբերում է իրանական պետական ​​լրատվամիջոցը Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի խոսքերը:

Նախարարը նաև կրկնել է, որ Թեհրանը զենք և տեխնիկա չի մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում օգտագործելու համար։Միաժամանակ, նրա խոսքով, Մոսկվայի և Թեհրանի միջև պաշտպանական համագործակցությունը կշարունակվի։

Նախարարն ասել է նաեւ, որ Իրանը պատրաստ է Ուկրաինայի հետ համատեղ հետաքննության, եւ անցած հինգշաբթի քննարկել է հնարավոր հետաքննությունը ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ: «Մենք պատրաստ ենք, որ Իրանի և Ուկրաինայի զինվորականները և փորձագետները համատեղ հանդիպում անցկացնեն, ինչպես նաև պատրաստ ենք Ուկրաինայի անունից ներկայացնել իրենց ունեցած ցանկացած փաստաթուղթ»։

https://armbloginfo.ru/%d5%a5%d5%