Ահա թե ինչի՞ համար է Հայաստանում Զատուլինը ճանաչվել անցանկալի անձ

Ավելի  վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ «Ես դա, իհարկե, գնահատում եմ որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպ»,- հայտարարել էր Զատուլինը’ հայտնելով, որ ՀՀ  ԱԺ-ից նամակ է ստացվոել,  որտեղ ասվում է․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։

Մեզ  հաջողվեց գտնել վերջին շրջանում Զատուլինի  արած մի շարք  հայտարարություններ, որտեղ վերջինս հակահայաստանյան   հայտարարություններ էր  արել։ Ստորև ներկայացանում ենք  դրանցից  մի քանիսը։ Պատերազմի ժամանակ Հայաստանն ինչպես հարկն է՝ չի պաշտպանել ԼՂ-ը։Լավ կլիներ, որ ժամանակին Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի արդյունքների ամբողջական պատասխանատվությունը և հրաժարական տար, դա ազդում է հայ-ռուսական հարաբերությունների վրա։Հայաստանի իշխանությունները դեմ չեն բոլոր դժվարությունները բարդել Ռուսաստանի վրա։

ԼՂ-ում Հայաստանը բոլոր հետևանքներն ու պարտավորությունները թողել է միայն ՌԴ-ի վրա, իսկ իշխանություններն էլ վախենում են իրենց օրեցօր նվազող վարկանիշի համար։Փաշինյանն ու նրա կողմնակիցները թշնամական վերաբերմունք ունեն Ռուսաստանի հանդեպ։Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «Միջանցքը» ստորագրել է Փաշինյանը։

https://mediaroom.am/armenia/society/item/40062-2022-10-25-13-33-22.html