Մենք ՀՀ-ին առաջարկել ենք տալ 5 շրջան, սակայն Հայաստանի ղեկավարությունն իր ճանապարհը ընտրեց. Ի՞նչ տեղեկություններ է հայտնում այդ մասին Պուտինը

Մենք երկար տարիների ընթացքում երկխոսություն ենք վարել Հայաստանի հետ և առաջարկել ենք Ղարաբաղի հետ կապված հարցը կարգավորել հետևյալ ձևով՝ Հայաստանը, փաստացի, վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները, մենք ասում էինք՝ եկեք, շարժվենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» քննարկման ակումբի նիստում։ Այս մասին հայտնում է news.am-ը։

«Կա երկու շրջան՝ Քարվաճառը և ավելի հարավ գտնվող Լաչինի շրջանը, ինչ-որ փուլում համաձայնության կգանք Ադրբեջանի հետ՝ տվեք նրանց այդ 5 շրջանները, դրանք պետք չեն, անիմաստ է պահելը, քանի որ դատարկ են, մարդիկ հեռացել են, փաստացի, վտարվել են, և այդ տարածքները պահելու իմաստ չկա։ Իսկ Ղարաբաղի հետ կապը պահելու համար բավարար են երկու շրջանները, որոնք ի դեպ բավական մեծ են։

Կարծում ենք՝ դա արդարացի կլիներ՝ վերադարձնել փախստականներին և այլն, դա լավ քայլ կլիներ ընդհանրապես տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն Հայաստանի իշխանությունը գնաց իր ճանապարհով։ Հայտնի է, որ դա հանգեցրեց այսօր ստեղծված իրավիճակին», – ասել է Պուտինը:

https://www.lragir.am/2022/10/27/746582/