Բարոյականություն ունեցողը գոնե կլռեր. Դուք 2 տասնամյակ այ այդքան եք «աջակցել», որ․․. Ստյոպա Սաարյանի կոշտ պատասխանը Մարգարիտա Սիմոնյանին

Ախ մեկդ հարցրեք (ես արգելափակվել եմ տիկնոջ կողմից) Լավրով, Միշուստին, Միհրանյան,Կուրղինյան, Սոլովյով, Բաղդասարով, Զատուլին, Գազպրոմի Կարեն Կարապետյան, Արամ Գաբրիելյանով ու մնացած «հայերին աջակցողներով» ձեր «կարողացածի», ձեր աջակցածի մաքսիմումը Լավրովի պլանը չէր? Այն է’ Ադրբեջանին 7 շրջանի վերադարձը, Արցախ թուրք փախստականների վերադարձը, Արցախի կարգավիճակի բացակայությունն ու ռուսական զորքի տեղակայումը չէր? Դա չեք բոլորդ միասին վերցրած? Դա չէ բոլորիդ հավաքական աջակցության մաքսիմումը? Բա գրվածի մեջ մի հատ ցույց տվեք ձեր «աջակցածը» Հայաստանին։

Գրվածում որտեղ Հայաստանի ու Արցախի շահածը կա? Բա եթե դա եք, ձայններդ կտրեք գոնե։ Բարոյականություն ունեցողը գոնե կլռեր… Դուք 2 տասնամյակ այ այդքան եք «աջակցել», որի գագաթնակետը էթնիկ հայ Լավրովի օրոք ծնված ու էթնիկ հայ Միշուստինի օրոք իրականացված այդ պլանն է։ Ռուսաստանի ԱԳՆ-ում առանցքային դիրքեր զբաղեցնող ու այլ ազգանունով ուրիշ հայերի անուն էլ կարող ենք տալ, ուղղակի այս պահին չտանք, որ մեր համազգային խայտառակության չափի մասին միայն մենք ու դուք իմանանք…

Պատահական չեմ քանիցս գրում, որ պատմության դասագրքերում գրվելու է, թե Ռուսաստանում որքան առանցքային պաշտոններում ու դիրքերում են խայտառակ մեծաթիվ եւ ազդեցիկ էթնիկ հայեր եղել, բայց նրանց «առավելագույն աջակցությունը և առաջարկը» սեփական ազգին ու հայրենիքին Լավրովի պլանն է եղել, պատերազմի օրերին ռուսական հեռուստաեթերից մի հայամետ ռեպորտաժի վրա մնացած մեր աչքը, հայրենակիցների եւ «հայամետների» կողմից մի ոգեշնչող բարի խոսքի կարոտը։

Ու միշտ հիշելու ենք, թե էթնիկ հայ Սերգեյ Լավրովը հենց պատերազմի առաջին շաբաթն ինչպես սառնասրտորեն ասեց’ «դե հայերը գիտեին, որ վաղ թե ուշ այդ տարածքները հետ են տալու», իսկ Մարգարիտա Սիմոնյանը 44-օրյա պատերազմի օրերին Լավրովի հարցազրույց վերցնելիս հարցնում էր ոչ թե Արցախից, այլ Ուկրաինայից’ «Թե ինչու մենք էլ աշխարհի այլ կրուտոյ երկրների նման մեզ թույլ չենք տալիս անել այն, ինչ պետք է անենք»…

Մարգարիտա, այս ամբողջը լսածներ, արձանագրածներ ու հիշողներ կան…. Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել։ Դուք այլես Հայաստանում անելիք չունեք։ Զբաղվեք ձեր Ուկրաինայում, ինչպես որ ձեր ուղեղում միշտ դա է եղել, ոչ թե Հայաստանը կամ Արցախը…

https://armbloginfo.ru/%d5%a2%d5%a1%d6%80%