Ովքե՞ր են Իշխան Սաղաթելյանի գրառմանը Հանրահավաքի մասին «հա-հա» սմայլիկ դրել. Լուսանկար

Որ ասում եմ՝ նիկոլական քարոզչամեքենան հիստերիայի մեջ է, խնդրեմ, վառ օրինակ. Իշխան Սաղաթելյանը գրել է Ստեփանակերտի ցույցի մասին ու որ նոյեմբերի 5-ին Երևանում էլ է ցույց լինելու… Գրառման տակ՝ 600 ծաղրական զմայլիկ («հա-հա»)… Բացեցի տեսնեմ, թե ովքեր են։

Պարզվեց, որ գրառումը ծիծաղելի է թվացել Դոնգ Վայ Լային, Հույ Վու Տունին, Թանհ Հույեն Տռանին և էլի մի քանի հարյուր վիետնամացի «օգտատիրոջի»։

(Եթե չգիտեք, ապա կայքեր կան, որտեղ կարելի է պատվիրել վիետնամացի, պակիստանցի, նիգերիացի և մի շարք այլ երկրների օգտատերերի մի քանի հարյուր կամ հազար լայք պատվիրել)…

Այ այս կարգի էժանագին քարոզչական հնարքներ, միայն թե Ստեփանակերտի ցույցի մասին ինֆոն ցրեն։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

https://hayeli.am/?p=693915&l=am