«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է.
«Ես չեմ հասկանում՝ Լուկաշենկոյի ցինիկ ու լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ։ Սա ո՞վ է, որ պետք է այսպիսի լկտի տոնայնությամբ, քամահրանքով ու արհամարհական շեշտադրումներով խոսի իմ պետության ու հայրենիքի մասին։
Հասկացանք, որ մեր դեմ ուղղված քաղաքականություն է վարել ու վարում, բայց կարգի հրավիրե՛ք այս մարդուն, որ պահպանի տարրական քաղաքավարության կանոններն ու դիվանագիտական կուլտուրան։
Եթե Զատուլինի մուտքն արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք, ապա առնվազն դիվանագիտական նոտայով բելառուսական կողմը պետք է տեղեկացվի, որ այդ պետության ղեկավարի հրապարակային վարքագիծը խաթարում ու կասկածի տակ է դնում երկու պետությունների հարաբերությունները»։