Այս քվեարկությունը կարող է խորտակել Ալիևի վերջին հույսը

Սեպտեմբերի 13-14-ին Միացյալ Նահանգները փրկեցին Հայաստանը վերջնականապես կապիտուլացվելուց, բայց հայերի մեծամասնությունը չհասկացավ դա: Իսկույն հայտնվեցին պրոպագանդիստները, որոնք շա՜տ-շա՜տ են եւ ստեղծելով ինֆորմացիոն աղմուկ՝ սկսեցին շեղել հայաստանցիների մտքերը դեպի Իրան եւ Ռուսաստան՝ ասելով, թե միայն այդ երկրները, նաեւ ադրբեջանցիներն ու թուրքերը, ունեն զ ինված ուժեր մեր տարածաշրջանում: Մինչդեռ ո՛չ Ռուսաստանը եւ ո՛չ էլ Իրանն իրենց զ ինուժը չօգտագործեցին մեզ պաշտպանելու համար: Նույնիսկ չս պառնացին, թե ա գրեսիայի շարունակության դեպքում կգան օգնության մեր բանակին: Իսկ մեր բանակը, որքան էլ քաջարի ու անձնվեր լինեն մեր զինվորները, պարզ է, որ այսօր ի վիճակի չէ ցուցաբերել լուրջ դիմադրություն:

ՌԴ ղեկավարի զանգը նույնպես չկանգնեցրեց ա գրեսորին՝ մնաց անհետեւանք: Եվ միայն աշխարհի միակ գերտերության՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի 2 զանգերը սթափեցրին Ալիեւին, որն ընկել էր ազարտի մեջ եւ ցանկանում էր մեկ անգամ եւս կապիտուլացնել հայերին՝ խլելով Հայաստանից ստրատեգիական նշանակություն ունեցող մարզեր, հանքեր ու բնակավայրեր: Նաեւ՝ ս պանել հազարավոր հայերի: Էրդողանը նույնպես իր հաշիվն առավ ու հանդես չեկավ ավանդական դարձած իր հայտարարությամբ, թե միշտ կանգնած է լինելու Ադրբեջանի թիկունքում: Առավել եւս, որ, ի հաստատումն Միացյալ Նահանգների հայապաշտպան դիրքորոշման, Երեւան ժամանեց ԱՄՆ երրորդ դեմքը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, եւ բաց տեքստով հայտարարեց այդ քաղաքականության մասին:

Հայաստանը փրկվեց այդ ահավոր աղետից, քանի որ Միացյալ Նահանգները ղեկավարում են հայերի դարդուցավին գիտակ ու կարեկցող այնպիսի ղեկավարներ, ինչպիսին նախագահ Ջո Բայդենն է, եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ալիեւն ու Էրդողանը հաշվի առան նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատներում այժմ մեծամասնություն ունեցող Դեմոկրատական կուսակցությունը կաջակցի իր կուսակից նախագահին եւ կքվեարկի բոլոր այն պատժամիջոցների ու որոշումների օգտին, որոնք շատ արագ կխեղճացնեն ու խելքի կբերեն Ադրբեջանի ղեկավարին:

Բայց իրադրությունը կարող է փոխվել նոյեմբերի 8-ին նշանակված ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, եթե Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանան Հանրապետական կուսակցության անդամները, որոնց մեջ քիչ չեն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Make America great again («Ամերիկան նորից դարձնենք մեծ») պոպուլիստական լոզունգի կողմնակիցները: Այդ հույսով է այսօր ապրում Ալիեւը, քանի որ գիտի, որ նրանք կսկսեն խոչընդոտել Ջո Բայդենի հայափրկիչ քայլերին:

Ինչու եմ այդպես կարծո՞ւմ: Որովհետեւ նրանք արտաքին քաղաքականության մեջ մեկուսացման կիրառման կողմնակիցներ են եւ քարոզում են միջազգային հակամարտություններին մասնակից չդառնալու, ուրիշ պետությունների եւ ժողովուրդների գործերին չխառնվելու տեսակետը: Հիշենք նախկին նախագահ Թրամփի չեզոք արձագանքը 44-օրյա պ ատերազմի կապակցությամբ: Մինչդեռ Միացյալ Նահանգները՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, այն էլ՝ գերտերություն, չպետք է թույլ տար, որ Արցախի հարցը լուծվի ուժի կիրառմամբ:

Նկատի ունենալով վերը նշվածը՝ ամերիկահայերը ճիշտ կանեն՝ այս անգամ քվեարկեն դեմոկրատների օգտին, եթե նույնիսկ նրանցից ոմանք միշտ քվեարկել են հօգուտ հանրապետականների: Առավել եւս, որ եթե հանրապետականները նույնիսկ մեծամասնություն ունենան, ամերիկացիների բարեկեցությունը լավացնելու իրենց խոստումը, միեւնույն է, չեն կարողանալու իրականացնել, քանի որ տնտեսագետներն ասում են, որ համաշխարհային, այդ թվում՝ նաեւ ամերիկյան տնտեսությունները մոտենում են հերթական ռեցեսիայի ցիկլին: Իսկ դա ենթադրում է արտադրության անկում, տնտեսական աճի դանդաղեցում: Եվ հաջորդ տարվանից Ամերիկայի տնտեսությունը հայտնվելու է ռեցեսիայի մեջ՝ անկախ այն բանից, թե ԱՄՆ Կոնգրեսում որ կուսակցությունը կունենա մեծամասնություն:

Հետեւաբար, ամերիկահայերն ինչպես էլ քվեարկեն, ԱՄՆ քաղաքացիների կյանքի մակարդակը չի լավանալու: Բայց այն կարող է խորտակել Ալիեւի վերջին հույսը եւ դառնալ քվեարկություն հօգուտ եւ հանուն Հայաստանի: Քանի որ մեր հայրենակիցները կօգնեն իրենց հայրենիքին՝ պահպանել տարածքային ամբողջականությունը եւ անկախ պետության կարգավիճակը: Կօգնեն, որ Հայաստանը չդառնա այլ պետության մաս: Կօգնեն նաեւ իրենք իրենց: Չեն դառնա անհայրենիք, պետականազուրկ ժողովրդի ներկայացուցիչներ:

Գրիգոր Էմին-Տերյան

https://armbloginfo.ru/%d5%a1%d5%b5%d5%