Դուբայում մեծ շուքով նշել են Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը, որին մասնակցել են հայաստանյան, ռուսաստայան էլիտայի ներկայացուցիչները;
Hayeli.am-ն այդ մասին դեռ օրեր առաջ էր տեղեկացրել:
Գրել էինք, որ նոյեմբերի 2-ին Դուբայում կայանալու է հայ գործարար Սամվել Ալեքսանյանի/Լֆիկ/ որդու հարսանյաց ճոխ տոնակատարությունը։ Լֆիկ մականվամբ գործարարը իր որդուն ամուսնացնում է ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարար, «Լուդինգ» ընկերության սեփականատեր Արմեն Շահազիզյանի դստեր հետ։Հարսանիքը արտերկրում նշելը բավականին նորաձեւ է հայ օլիգարխիայի շրջանում:
Հրավիրված են մի շարք խոշոր գործարարներ ինչպես Երևանից, Ռուսաստանից, այնպես էլ Դուբայից։ Ներկա կլինեն «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ընտանիքի հետ, Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Ծառուկյանը․ հետ չմնալու համար հավանաբար նրանց կմիանա նաև Խաչատուր Սուքիասյանը։
Դե իհարկե, Սամվել Ալեքսանյանի տիկինը՝ Շողերինա Մկրտչյանը, ով շատ ակտիվ է ինստագրամում, օրվա բոլոր իրադարձությունների մասին հայ օգտատերերին ֆոտոներով ու վիդեոներով մասնակից կդարձնի։
Սակայն այդ օրը և մինչ այսօր տիկին Շողերինան ոչ մի լուսանկար չի հրապարակել:
Այդուամենայնիվ համացանցում լուսանկարներ են հայտնվել:









