«ՊուԾինը խորտակվելով խորտակում է նաև իր բոլոր գործակալներին, Ռուսական ФСБ -ի Գնդապետ Գարեգին Բ-ի ականջը կանչի…». Հայկ Թորոյանի կարևոր գրառումը

Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

Վլադիմիր ՊուԾԾինը խորտակվելով խորտակում է նաև իր բոլոր գործակալներին, որոնք տարբեր դիմակներով սփռված են ողջ տարածաշրջանում։ Ռուսական ФСБ -ի Գնդապետ Գարեգին Բ-ի ականջը կանչի։

Կեցցե Ուկրաինան, կեցցե Ուկրաինայի միասնական և անպարտելի Ժողովուրդը, որոնց օգնությամբ շուտով Քրիստոնյա Հայաստանը կկարողանա նաև ազատագրել Հայոց Եկեղեցիները և այն իսկապես կծառայի Երկնային Տիրոջը և երկրի քրիստոնյա Ժողովրդին։

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ MediaNews-ի՝ ուժային կառույցներում հավաստի աղբյուրների փոխանցմամբ  Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նույն ինքը Գարեգին Բ-ն դեռևս 1975 թվականից հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից։  Ավելին,  ինչպես և  ԿԳԲ-ի մյուս բոլոր գործակալները,  Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս ստացել է ծածկանուն։ Գարեգին Բ-ին տրվել է «Կտրիճ» ծածկանունը։

Ինչպես հայտնում է մեր հավաստի աղբյուրը՝  Գարեգին Բ-ն ԽՍՀՄ փլուզումից հետո հավաքագրվել է արդեն իսկ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության՝  ФСБ-ի կողմից և  մինչ օրս էլ համարվում է ФСБ-ի գործակալ՝ շարունակելով տարատեսակ ծառայություններ մատուցել այդ կառույցին։

http://medianews.site/384304/